AM
12 July 2021 - 13:50 AMT

Վարանդայում պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել

Հուլիսի 12-ին Ադրբեջանի վերահսկողությանն անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել՝ այդ մասին ահազանգ է ստացել այդ շրջանի դատախազությունը։

Նախնական քննության արդյունքում պարզվել է, որ վիրավորվել է Ադրբեջանի Եվլախի շրջանի բնակիչ Խալիլով Էլշան Էյվազօղլուն, որը որպես վարորդ է աշխատում, գրում է Haqqin.az-ը։

Նշվում է, որ քաղաքացին ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց կասետային զինամթերքի պայթյունի հետևանքով։