AM
13 Հուլիս 2021 - 12:15 AMT

Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք կա

Հուլիսի 11-ին Արցախում կատարվել է 130 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 1 դեպք։

Կորոնավիրուսային հիվանդությամբ ստացիոնար բուժում է ստանում 11 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021-ին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 9550 քաղաքացու հետազոտություն, որից 937-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2920 դեպք: Կատարվել է 27,502 թեստավորում: