Հայաստանը ներառվել է Աբու Դաբիի Green list-ում, որտեղ ընդգրկվում են այն երկրները, որտեղ կորոնավիրուսի համավարակի հետ կապված վիճակը համեմատաբար բարվոք է։ Սա նշանակում է, որ ՀՀ-ից Աբու Դաբի ժամանող ուղևորներն այսուհետ կազատվեն պարտադիր մեկուսացումից, տեղեկացնում է ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունը։
Նշվում է, որ ՀՀ քաղաքացիները միայն կարիք կունենան Աբու Դաբիի օդանավակայան ժամանելուն պես ՊՇՌ թեստ հանձնել:
ԱՄԷ-ում հուլիսի 14-ի դրությամբ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 653,284 մարդ, որից ապաքինվել է 631,294-ը, մահացել՝ 1876-ը։ Փաստացի բուժվում է 20,114 մարդ։
Հուլիսի 14-ի դրությամբ ՀՀ-ում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 226,756-ի, որից առողջացել է 217,896-ը։ Կորոնավիրուսից մահվան 4552 դեպք կա, այլ պատճառով՝ 1110։






