AM
15 July 2021 - 15:11 AMT

Արոնյանն աշխարհի գավաթի 2-րդ տուրի առաջին խաղին չի մասնակցի․ Վատառողջ է

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը չի մասնակցի շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 2-րդ փուլի առաջին պարտիային։ Այդ մասին ասվում է ՖԻԴԵ-ի Twitter-ի միկրոբլոգում։

Շախմատի աշխարհի գավաթն անցկացվում է Սոչիում հուլիսի 12-ից օգոստոսի 6-ը:

Նշվում է, որ շաբաթվա սկզբին Արոնյանի մոտ տենդի ախտանշաններ են ի հայտ եկել։

Նշվում է նաև, որ չնայած Արոնյանն իրեն լավ է զգում, սակայն մյուս շախմատիստների առողջությունը չվտանգելու համար, որոշվել է, որ նա չի մասնակցի առաջին պարտիային և լրացուցիչ թեստեր կհանձնի։