AM
20 Հուլիս 2021 - 12:21 AMT

ՌԴ ԱԳ փոխնախարարն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են ԼՂ խնդիրը

Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի Լեռնային Ղարաբաղի գծով անձնական ներկայացուցիչը հուլիսի 20-ին Մոսկվայում քննարկել են իրավիճակը տարածաշրջանում։

«Զրույցի ընթացքում քննարկվել են ԼՂ հակամարտության ակտուալ հարցերը՝ հաշվի առնելով ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների 2020թ․ նոյեմբերի 10-ի և 2021թ․ հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունները»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 20-ին Մոսկվայում կընդունի Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևին։ Նրանք քննարկելու են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացումը: