«Ամբեր-2009» 18-րդ շախմատային առաջնության 4-րդ փուլում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը կիսեց միավորները աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ: Ոչ ոքիներ են գրանցվել նաեւ «կույր» հանդիպմանը եւ «արագ» շախմատներում: Արոնյանը 4-րդ փուլից հետո զիջեց առաջատարի դիրքերը ռուս Վլադիմիր Կրամնիկին, որն իր հերթին հաղթանակ տարավ չինացի Վանն Յուեի հանդեպ եւ կես միավորով առաջ անցավ առաջատարներից` Արոնյանից եւ ռուս գրոսմայստեր Մորոզեւիչից: 3 փուլերից հետո Արոնյանը 5 միավորով կիսում է 2-3-րդ տեղերը նույն Մորոզեւիչի հետ:
Մարտի 19-ին` «Ամբեր-2009»-ի 5-րդ փուլում, Լեւոն Արոնյանն իր ուժերը կչփաի նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենի հետ:
4-րդ փուլի հանդիպումները`
«Կույր»`
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) – Պետեր Լեկո (Հունգարիա) – 0,5:0,5
Գատա Կամսկի (ԱՄՆ) – Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) – 0,5:0,5
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) – Լեւոն Արոնյան (Հայաստան) – 0,5:0,5
Ալեքսանդր Մորոզեւիչ (Ռուսաստան) – Վեսելին Տոպալով (Բուլղարիա) – 1:0
Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) – Վան Յուե (Չինաստան) – 1:0
Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան) – Սերգեյ Կարյակին (Ուկրաինա) – 1:0
«Արագ»`
Լեկո – Կարլսեն – 0,5:0,5
Իվանչուկ – Կամսկի – 0,5:0,5
Արոնյան – Անանդ – 0,5:0,5
Տոպալով – Մորոզեւիչ – 1:0
Վան Յուե – Կրամնիկ – 0:1
Կարյակին – Ռաջաբով – 0:1
Իրադրությունը 4 փուլերից հետո` Կրամնիկ – 5,5; Արոնյան, Մորոզեւիչ – 5; Կարլսեն, Ռաջաբով, Տոպալով – 4,5; Անանդ, Լեկո – 4; Կամսկի – 3,5; Իվանչուկ, Կարյակին – 3; Վան Յուե – 1,5 միավոր:
Խաղարկային օրերը` մարտի 14, 15, 16, 17, 19, 20, 21, 22, 24, 25, 26: Հանգստյան օրերը` մարտի 18 եւ 23: