AM
29 July 2021 - 09:35 AMT

Բաքվում հայ ևս 13 գերու են ազատազրկել 6 տարով

Բաքվում ազատազրկման են դատապարտել հայ գերիների ևս մեկ խմբի։ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը դատավոր Ֆաիգա Գանիևայի նախագահությամբ 13 մեղադրյալից յուրքանչյուրին դատապարտել է 6 տարվա ազատազրկման։

Դատախազը մեղադրյալների համար 7 տարվա ազատազրկում էր պահանջել, գրում է «Sputnik Ադրբեջանը»։

Դատապարտվածների թվում են՝ Եղիշե Աստանյանը, Կարեն Արամյանը, Տիգրան Ավագյանը, Գրիգոր Գևորգյանը, Հովսեփ Մանուկյանը, Գևորգ Մարտիրոսյանը, Ռոբերտ Գևորգյանը, Վաղարշակ Ավետիսյանը, Վոլոդյա Հակոբյանը, Անդրանիկ Սուքիասյանը, Անդրանիկ Մանուկյանը, Գրիգոր Սաղաթելյանը և Էդուարդ Կիրակոսյանը։

Նշվում է, որ պատիժը կրելուց հետո նրանք բոլորը կարտաքսվեն Ադրբեջանի տարածքից։

Ավելի վաղ Բաքվում ազատազրկման էին դատապրատել հայ գերիների ևս երկու խմբի։