AM
31 July 2021 - 06:27 AMT

Բռնցքամարտիկ Բաչկովը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել 1/4 եզրափակչ

Տոկիոյի օիմպիադայում Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել քառորդ եզրափակչ։

63 կգ քաշային կարգում հանդես եկող Բաչկովը 4:1 հաշվով հաղթել է Ջավիդ Չալաբիևին։

Տոկիոյի 32–րդ օլիմպիական խաղերը մեկնարկել են հուլիսի 23–ին և կավարտվեն օգոստոսի 7–ին։ ՀՀ-ից մասնակցում է 17 մարզիկ։