Բաքվի դատարանն օգոստոսի 2-ին շինծու քրեական գործերով դատավճիռ է կայացրել ապօրինաբար Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներ Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի հանդեպ, գրում է Interfax.az-ը։
Նրանք դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Լյուդվիկ Մկրտչյանին և Ալյոշա Խոսրովյանին մեղադրում են առաջին արցախյան պատերազմի ժամանակ «ադրբեջանցի գերիներ դեմ գործած հացագործությունների մեջ»։ Գործով «12 տուժող է ներգրավվել»։
Հայ գերիներն առաջին 10 տարին ազատազրկումը կրելու են բանտում, մնացած ժամկետը՝ խիստ ռեժիմի գաղութում։
Ավելի վաղ հայ ռազմագերիների մի քանի խումբ դատապարտվել է 6 տարվա ազատազրկման։