AM
10 July 2002 - 14:58 AMT

ՆՈՎՈՍԻԲԻՐՍԿՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԸՆԴՀԱՐՈՒՄ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՖԻՐՄԱՅԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԻՋԵՎ

Հուլիսի 8-ի երեկոյան Նովոսիբիրսկում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել քաղաքի պահպանական ֆիրմաներից մեկի աշխատակիցների եւ հայկական սփյուռքի անդամների միջեւ: Նախնական տվյալներով, ինչպես հաղորդում է «Արկա» գործակալությունը, ծեծկռտոցին մասնակցել են 50-70 մարդ: Ականատեսներրը պատմում են, որ կռվողները զինված էին մահակներով եւ մետաղական խողովակների կտորներով: Շրջանային ՆԳՊՎ-ի տվյալներով, զոհեր չկան, սակայն վնասվածքներով եւ ջարդվածքներով քաղաքի հիվանդանոցներ են դիմել մոտ 10 մարդ: Տվյալ փաստով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունը որոնում է ծեծկռտուքի մասնակիցներին: