AM
9 Օգոստոս 2021 - 12:34 AMT

ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կարգավորմանը

ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը օգոստոսի 9-ին կայացած հեռախոսազրույցում անդրադարձել են իրավիճակի կարգավորման ուղիներին հայ-ադրբեջանական սահմանին։

Կարծիքների առարկայական փոխանակում է տեղի ունեցել 2020թ․ նոյեմբերի 10-ի և 2021թ․ հունվարի 11-ի ՌԴ, Ադրբեջանի և ՀՀ ղեկավարների եռակողմ հայտարարությոնների իրագործման տարբեր ասպեկտների վերաբերյալ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Զրուցակիցները կարևորել են ՌԴ, Ադրբեջանի և ՀՀ փոխվարչապետների նախագահությամբ գործող՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման Եռակողմ աշխատանքային խմբի գործունեության շուտափույթ վերսկսումը։

Նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային և միջազգային օրակարգի ակտուալ հարցեր։