AM
19 March 2009 - 14:32 AMT

Հայ ձյուդոիստները Ստամբուլում կմասնակցեն միջազգային առաջնությանը

Հայաստանի ձյուդոյի պատանեկան հավաքականը մարտի 21-22-ին Ստամբուլում կմասնակցի միջազգային առաջնությանը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել են Հայաստանի Ձյուդոյի ֆեդերացիայում, գլխավոր մարզիչ Մարտին Սարգսյանի եւ նրա օգնական Կարեն Աղաջանյանի գլխավորությամբ ձյուդոիստների պատվիրակությունն այսօր մեկնել է Թուրքիա: Առաջնությանը Հայաստանը կներկայացնեն 17 ձյուդոիստներ, որոնց թվում` 3 աղջիկ:

Հայաստանի ձյուդոյի պատանեկան հավաքականը`

Գարիկ Հարությունյան` ք/կ մինչեւ 50 կգ, Հայաստանի չեմպիոն
Հենրիկ Մկրտչյան` մինչեւ 50 կգ, Հայաստանի բրոնզե մեդալակիր
Արսեն Թովմասյան` մինչեւ 55 կգ, Հայաստանի չեմպիոն
Դավիթ Նիկողոսյան` մինչեւ 55 կգ, Հայաստանի արծաթե մեդալակիր
Դավիթ Ղազարյան` մինչեւ 60 կգ, Հայաստանի չեմպիոն
Գեւորգ Թորոսյան` մինչեւ 60 կգ, Հայաստանի արծաթե մեդալակիր
Աշոտ Ղազարյան` մինչեւ 66 կգ, Հայաստանի չեմպիոն
Հայկ Ալեքսանյան` մինչեւ 66 կգ, Հայաստանի արծաթե մեդալակիր
Մհեր Թավակալյան` մինչեւ 73 կգ, Հայաստանի չեմպիոն
Մհեր Հայրապետյան` մինչեւ 73 կգ, Հայաստանի արծաթե մեդալակիր
Արթուր Քրոյան` մինչեւ 81 կգ, Հայաստանի չեմպիոն
Արման Սողոմոնյան` մինչեւ 81 կգ, Հայաստանի արծաթե մեդալակիր
Արթուր Սիրեկանյան` մինչեւ 90 կգ, Հայաստանի չեմպիոն
Ժիրայր Վարդանյան` մինչեւ 90 կգ, Հայաստանի չեմպիոն

Երջանիկ Կարապետյան` մինչեւ 48 կգ, Հայաստանի չեմպիոն
Ռոզա Խաչատրյան` մինչեւ 48 կգ, Հայաստանի չեմպիոն
Ասյա Լալազարյան` մինչեւ 57 կգ, Հայաստանի չեմպիոն