AM
11 Օգոստոս 2021 - 07:10 AMT

Ադրբեջանցիները հարվածային ԱԹՍ-ներ են կիրառել ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ

Օգոստոսի 11-ին՝ ժամը 08:29-ի և 08:58-ի սահմաններում, հակառակորդը հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել Արցախի Պաշտպանության բանակի մարտական դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմը կորուստներ չի ունեցել:

Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն և փաստեր են տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: