Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը, արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին, Twitter-ի իր միկրոբոլգում գրել է, որ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում:
«Արցախի Հանրապետության վերաբերյալ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունների վերաբերյալ ցանկանում եմ նշել.
• Սուտը, անընդհատ կրկնելուց, ճշմարտություն չի դառնում: Արցախն այսօրվա դրությամբ ունի 120,000 բնակիչ, այլ ոչ թե՝ 25,000:
• Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում, մոռացե՛ք:
• Մենք ակնկալում ենք հստակ արձագանք միջազգային հանրության կողմից Ալիևի այն խոստովանությանը, որ Ադրբեջանն է սանձազերծել պատերազմը»,-ասվում է գրառման մեջ:
Ալիևն անընդհատ կրկնում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է, և որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է: Նա նաև հայտարարել էր, թե ԼՂ-ում ընդամենը 25,000 մարդ է ապրում: