Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Դանիելյանը կանանց Գրան-պրիի առաջին շրջանի վերջին 11-րդ փուլում հաղթանակ է տարել մրցաշարի առաջատարերից մեկի` չինացի շախմատիստուհի Իֆան Հոուի դեմ: Նշենք, որ Դանիելայնին մեկ քայլ էր մնում մրցաշարում առաջին տեղը զբաղեցնելու համար, սակայն հնդիկ շախմատիստուհի Համփի Քոներուն նույնպես կարողացավ հաղթել ֆրանսիացի շախմատիստ Մարի Սեբային, եւ, հավաքելով 8,5 միավոր, հաղթող հանդիսացավ կանանց Գրան-Պրիի առաջին շրջանի առաջին փուլում: Չինաստանի ներկայացուցիչներ Շեն Յանի եւ Իֆան Հոուի պարտիան ավարտվել է ոչ ոքի հաշվով: Դանիելյանն ու Իֆան Հոուն հավասար թվով միավորներ են հավաքել, սակայն պատվավոր երկրորդ տեղը տրվել է հայ շախմատիստուհուն` լրացուցիչ ցուցանիշների հիման վրա:
Նեշենք , որ «ՖԻԴԵ-ի կանանց Գրան-պրիի առաջին շրջանի մրցումները տեղի կունենան 2009-2010 թվականներին եւ բաղկացած կլինեն վեց մրցաշարից, որոնց կմասնակցի աշխարհի 18 ուժեղագույն շախմատիստուհի: Վերջիններիցս յուրաքանչյուրը պետք է մասնակցի չորս մրցաշարի: ՖԻԴԵ-ի Գրան-պրիի հաղթողը 2010 թվականի վերջին հանդիպում կունենա ՖԻԴԵ-ի աշխարի չեմպիոնի հետ:
11-րդ փուլի արդյունքներն են`
Մարի Սեբա (Ֆրանսիա)-Համփի Քոներու (Հնդկաստան) – 0:1
Էլինա Դանիելյան (Հայաստան)-Չժաո Սյուէ (Չինաստան) – 0:1
Շեն Յան (Չինաստան)- Իֆան Հոու (Չինաստան) – 0,5:0,5
Մայա Չիբուրդանիձե (Վրաստան)-Ֆիերո Բակերո Մարտա (Էկվադոր) – 0:1
Զեյնաբ Մամեդյարովա (Ադրբեջան)-Յիլդիզ Բեթյուլ Քեմրե (Թուրքիա) – 0,5:0,5
Անտոանետա Ստեֆանովա (Բուլղարիա)-Պիա Կրամլին (Շվեդիա) -0:1:
Մրցաշարի վերջնական դասավորություն է`
1. Համփի Քոներուն – 8,5
2. Էլինա Դանիելյան – 8
3. Իֆան Հոու- 8
4.ՉԺաո Սյուէ- 7,5
5. Մարի Սեբա- 6
6.Ֆիերո Բակերո Մարտա – 5,5
7. Պիա Կրամլին- 5,5
8.Անտոանետա Ստեֆանովա – 5
9. Մայա Չիբուրդանիձե -5
10. Զեյնաբ Մամեդյարովան – 2,5
11. Շեն Յան – 2,5
12. Յիլդիզ Բեթյուլ Քեմրե -2: