Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը շախմատի «Ամբեր-2009» 18-րդ մրցաշարի 5-րդ փուլում հաղթեց նորվեգացի Մագնուս Կարլսենին եւ 6,5 միավորով ուկրաինացի Սերգեյ Կարյակինի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մրցաշարի գործող չեմպիոնը միավորները կիսել է Կարլսենի հետ «կույր շախմատի» պարտիայում եւ հաղթել է ռապիդում, այդպիսով, գրանցելով ընդհանուր հաղթանակ 1,5-0,5 հաշվով:
«Ամբեր-2009»-ի 6-րդ փուլում Արոնյանն ուժերը կչափի նույնպես առաջատար Կարյակինի հետ
5-րդ փուլի պարտիաները.
«Կույր շախմատ».
Կարյակին-Մորոզեւիչ-0:1
Վան Յուէ-Ռաջաբով-0,5:0,5
Տոպալով-Կրամնիկ-0,5:0,5
Արոնյան-Կարլսեն-0,5:0,5
Իվանչուկ-Անանդ-0,5:0,5
Լեկո-Կամսկի-0,5:0,5:
«Ռապիդ».
Մորոզեւիչ-Կարյակին-0:1
Ռաջաբով-Վան Յուէ -0:1
Կրամնիկ-Տոպալով-0,5:0,5
Կարլսեն-Արոնյան-0:1
Անանդ-Իվանչուկ-1:0
Կամսկի-Լեկո-1:0:
Դասավորությունը 5 փուլերից հետո. Արոնյան, Կրամնիկ`6,5, Մորոզեւիչ`6 միավոր, Անանդ, Տոպալով` 5,5, Կարլսեն, Կամսկի, Ռաջաբով-5 միավոր, Լեկո-4,5, Կարյակին-4, Իվանչուկ-3,5, Վան Յուէ`3 միավոր:
Խաղարկային օրերն են մարտի 14,15, 16, 17, 19, 20,21, 24, 25, 26-ը: Հանգստյան օրերն են` մարտի 18-ն ու 23-ը: