AM
1 September 2021 - 06:24 AMT

ԵՄ չափահաս բնակչության 70%-ը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

ԵՄ չափահաս բնակչության 70%-ը կորոնավիրուսի դեմ պատվաստման ամբողջական կուրս է անցել։ Այդ մասին տեղեկացրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։

«ԵՄ չափահաս բնակչության 70%-ն ամբողջապես պատվաստված է։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել շատերին, որոնք հնարավոր դարձրին այդ մեծ ձեռքբերումը։ Բայց պետք է առաջ շարժվենք»,-գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում։

Նա նաև նշել է, որ եվրոպացիների ավելի մեծ քանակ պետք է պատվաստվի։ Բացի այդ, ԵՄ-ն պետք է օգնի աշխարհի մյուս երկրներին պատվաստել իրենց բնակչությունը։

Կորոնավիրուսի դեմ ԵՄ զանգվածային պատվաստումները մեկնարկել էին 2020-ի դեկտեմբերին։ Ընդհանուր առմամբ ԵՄ-ն 4,6 մլրդ դեղաչափ տարբեր պատվաստանյութեր է գնել, որից կեսից ավելին՝ 2.4 մլրդ դեղաչափը, ձեռք է բերել Novavax, Sanofi-GSK, Johnson & Johnson, AstraZeneca, CureVac և Moderna ընկերություններից։ Ռուսական «Սպուտնիկ V»-ին դեռ ուսումնասիրության փուլում է։