AM
1 Սեպտեմբեր 2021 - 09:31 AMT

Թանդիլյանին Արցախի սոցապ նախարարի պաշտոնում կփոխարինի Արմինե Պետրոսյանը

Մանե Թանդիլյանին Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի պաշտոնում կփոխարինի Արմինե Պետրոսյանը։ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը։

Հարությունյանի մեկ այլ հրամանագրով Մանե Թանդիլյանն ազատվել է Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի պաշտոնից։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թանդիլյանն ավարտում է պաշտոնավարումը՝ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ նախնական պայմանավորվածության համաձայն։