AM
3 September 2021 - 11:22 AMT

ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի մասին պայմանագիրը կարող է ստորագրվել 2022-ին

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գազի ընդհանուր շուկայի մասին պայմանագիրը կարող է ստորագրվել 2022-ին։ Այդ մասին հայտարարել է ԵՏՀ նախագահի օգնական Իյա Մալկինան։

«Ինչ վերաբերում է գազի ընդհանուր շուկային, աշխատանքներն ընթանում են ըստ պլանի՝ շուկայի ձևավորման մասին միջազգային պայմանագիրը կարող է ստորագրվել արդեն 2022-ին, գրում է ՏԱՍՍ-ը։

Ըստ նրա, գազի ընդհանուր շուկայի շրջանակում կապահովվի այդ էներգառեսուրսը բորսայում գնելու հնարավորությունը։ Այդ նպատակով կընդունվի գազի բորսային սակարկման կարգը, որն այսօր արդեն մշակվում է մասնակից երկրների կառավարությունների և ազգային բորսաների հետ համատեղ։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ԵԱՏՄ երկրները ձեռնամուխ են եղել գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորմանը։ Ինչպես հայտարարել է ԵՏՀ ղեկավար Մյասնիկովիչը, ԵԱՏՄ անդամ երկրները պետք է միջազգային պայմանագիր կնքեն նավթի և նավթամթերի ընդհանուր շուկայի մասին մինչև 2023թ․ հունվարի 1-ը։ Գազի ընդդհանուր շուկան նախատեսվում է գործարկել 2025-ից։