Փոխվել է 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Էստոնիայի ու Հայաստանի հավաքականների միջեւ կայանալիք խաղը սպասարկող մրցավարների կազմը:
Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել ՀՖՖ մամլո ծառայությունում, փոփոխության պատճառ է դարձել նշված խաղի գլխավոր մրցավար` մալթացի Անտոն Զամիտի վնասվածքը: Այս կապակցությամբ Տալլինում խաղը կսպասարկի շվեյցարական մրցավարների բրիգադը` գլխավոր մրցավար Սիրիլ Ցիմերմանի գլխավորությամբ: Նրա օգնականները կլինեն Բրունո Ցուրբրուեգն ու Ժան-Պոլ Ռեմին: Չորրորդ դատավորը Ժերոմ Լապերյենն է:
Հիշեցնենք, որ Էստոնիա-Հայաստան խաղը տեղի կունենա ապրիլի 1-ին Տալլինի «Ա Լե Կոկ» մարզադաշտում: