AM
11 Սեպտեմբեր 2021 - 09:56 AMT

Մակունցը կոնգրեսական Սփիրին է ներկայացրել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Ջեքի Սփիրի հետ հեռավար հանդիպմանը ներկայացրել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը։

Մակունցն ընդգծել է 44-օրյա պատերազմին հաջորդած առաջնահերթ հումանիտար խնդիրների լուծման հրատապությունը: Այդ կապակցությամբ դեսպանն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը, տեղեկացնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։

Զրուցակիցները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը:

Լիլիթ Մակունցը ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվել է օգոստոսի 2-ին։ Նա նշանակվել է 4 տարի ժամկետով: