AM
11 Սեպտեմբեր 2021 - 13:08 AMT

Միքայել Արզումանյանն ազատվել է ՊԲ հրամանատարի պաշտոնից

Գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 11-ին ստորագրել է հրամանագիրը։

Միքայել Արզումանյանը ՊԲ հրամանատարի պաշտոնում նշանակվել էր 44-օրյա պատերազմի ընթացքում՝ 2020-ի հոկտեմբերի 27-ին։