AM
20 March 2009 - 20:27 AMT

Լիլիթ Մկրտչյանը Եվրոպայի անհատական առաջնության արծաթե մրցանակակիրն է

Ավարտվել է թայ-բրեքը Հայաստանի ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանի ու ՌԴ ներկայացուցիչ Եկատերինա Կովալեւսկայի միջեւ: Հայ շախմատիստուհին սպիտակներով տանուլ տվեց ռուսաստանցի Եկատերինա Կովալեւսկային: Այդպիսով, Լիլիթ Մկրտչյանը դարձավ Եվրոպայի անհատական առաջնության արծաթե մրցանակակիրը: Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության հաղթող դարձավ ռուս Եկատերինա Կովալեւսկայան: Բրոնզե տիտղոսակիրը ռուս շախմատիստուհի Նատալյա Պոգոնինան է, որը հաղթեց վրացուհի Մայա Լոմինեիշվիլիին:

Հիշեցնենք, որ Մկրտչյանը վերջին 11-րդ փուլում կարեւոր հաղթնակ տարավ ռուս Մարինա Ռոմանկոյի հանդեպ: Արդյունքում Մկրտչյանն ու Կովալեւսկայան հավաքեցին 8,5-ական միավոր եւ խաղարկեցին թայ-բրեք: