Հայաստանն Իրանին է արտահանձնել 6 իրանցի դատապարտյալի, տեղեկացնում է Irna գործակալությունը ՀՀ-ում Իրանի դեսպանության վրա հղումով։
Դատապարտյալներն Իրանին են հանձնվել պաշտոնատար անձանց հանդիպումների արդյունքում։ Արտահանձնումը տեղի է ունեցել ըստ Թեհրանի և Երևանի միջև գործող դատապարտյալների փոխանցման համաձայնագրի:
Ըստ պայմանավորվածության, այլ դատապարտյալներ ևս կտեղափոխվեն Իրան:






