AM
16 September 2021 - 10:15 AMT

Հայաստանը ստանձնել է ՀԱՊԿ նախագահությունը

Հայաստանը ստանձնել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նախագահությունը։ Այդ մասին ասված է Դուշանբեում ընթացող գագաթնաժողովի արդյունքներով Հավաքական անվտանգության խորհրդի կազմակերպության ընդունած հռչակագրում, տեղեկացնում է Արմենպրեսը։

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի ավարտին Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը ՀԱՊԿ-ի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ իր և իր երկրի անունից շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և մաղթել արդյունավետ գործունեություն։

ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ և Պաշտպանության նախարարների խորհուրդների և ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հաջորդ նիստերը նախատեսվում է անցկացնել Հայաստանում՝ 2022 թվականի առաջին կեսին: