AM
28 Սեպտեմբեր 2021 - 09:05 AMT

Արցախում կորոնավիրուսի 2 նոր դեպք կա

Սեպտեմբերի 27-ին կատարվել է 54 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսի 2 դեպք է գրանցվել։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 26 վարակակիր: Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 13,044 քաղաքացու հետազոտություն, որից 1141-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։