AM
21 March 2009 - 16:58 AMT

«Միկան» եւ «Փյունիկը» կմասնակցեն ֆուտբոլի Վ.Բուբուկինի անվան միջազգային մրցաշարին

«Միկա» եւ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբների թիմերը կմասնակցեն լեգենդար ֆուտբոլիստ, սպորտի վաստակավոր վարպետ, Եվրոպայի չեմիպիոն Վալենտին Բուբուկինի հիշատակին նվիրված Սոչիում կայանալիք ֆուտբոլի միջազգային մանկական մրցաշարին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեցին Սոչի քաղաքի ֆուտբոլի մանկապատանեկան լիգայի մամլո ծառայությունից:

«Միկայի» թիմը կմասնակցի 1993 թվականին ծնված ֆուտբոլիստների մրցաշարին, իսկ «Փյունիկը» կներկայացնեն 1995 թվականին ծնված ֆուտբոլիստները:

Մրցաշարը կանցակցվի Ռուսաստանի ֆուտբոլի միության հովանավորությամբ: Կազմակերպվել է Սոչի քաղաքի ֆուտբոլի մանկապատանեկան լիգայի կողմից` ՌԴ կառավարության «ՌՈՍԻՉ» ֆուտբոլային ակումբի եւ Հարավային դաշնային մարզի ֆուտբոլի ֆեդերացիայի միության հետ համատեղ:

Ինչպես հաղորդեցին «Միկա» ֆուտբոլային ակումբի մամլո ծառայությունից, Աշտարակի ակումբի պատվիրակությունը գլխավոր մարզիչի ղեկավարությամբ Սոչի կմեկնի մարտի 29-ին, քանի որ 1993 թվականին ծնված ֆուտբոլիստների մրցաշարը տեղի կունենա մարտի 29-ից ապրիլի 5-ը:

Մրցաշարի շրջանակներում տեղի կունենան ՖԻՖԱ-ի մասնագետների կողմից կազմակերպված տեխնիկական սեմինարներ, մանկական ֆուտբոլի զարգացման, վերջինիս սոցիալական եւ նյութական հիմքի հարցերի շուրջ բանավեճերի ընդարձակ հարթակ կբացվի:

Բացի մարզական ծրագրից, մրցաշարի կազմակերպիչները նախապատրաստել են նաեւ զվարճանքների հագցված ծրագիր: Այսպես, պատանի մարզիկները կմասնակցեն մրցաշարի բացման տեսարժան արարողությանը եւ Վալենտին Բուբուկինի անվան ֆուտբոլային փառքի ծառուղու հիմնադրմանը, որը տեղի կունենա մրցաշարի անցկացման վայրում` «Դագոմիս» ֆուտբոլային մարզումների համար նախատեսված համալիրում: