Պրոֆեսիոնալ կին բռնցքամարտիկների շրջանում WBA եւ WIBF վարկածներով թեթեւագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոն Սյուզաննա Քենտիկյանը հաջողությամբ ավարտեց իր տիտղոսների պաշտպանությունը ամերիկուհի Ելենա Ռիդի` «Տիկնիկի» հետ 10-ռաունդանոց մենամարտում, որը հայտնի էր կանաց բռնցքամարտի առասպել Ռեգինա Հալմիխի հետ իր երկու համառ մենամարտերով: Սյուզին նշել է, որ ցանկանում էր մենամարտն ավարտել նոկաուտով:
«Ես հաղթանակի հասա իմ արագության եւ Ռիդի հանդեպ մշտական ճնշում գործադրելու շնորհիվ, ես մոտ է գնում եւ ճշգրիտ հարվածներ հասցնում: Ես առավելություն ունեի: Ես ցանկանում էի նոկաուտի ենթարկել Ելենային, բայց մի քիչ չհերիքեց»,-ասել է Քենտիկյանը:
Ռիդն, իր հերթին, նշել է, որ նրան խանգարեց ընտրված մարտավարությունը:
«Ես գիտեի, որ կոշտ մենամարտ է լինելու: Ես ավելին էին սպասում ինձանից: Ես վատ հաշվարկեցի մարտը, իմ մարտավարությունը` Սյուզիին մոտ չթողնել, չաշխատեց»,-ասել է ամերիկուհին:
Ըստ Քենտիկյանի մարզիչ Մագոմետ Շաբուրովի, հայ բռնցքամարտիկը պետք է մի փոքր եւս աշխատի իր վրա:
«Իդեալական սպորտային մարզաձեւի համար դեռ հարկավոր է ջանադրաբար աշխատել»,-նշել է Շաբուրովը: Քենտիկյանի փրոմոուտեր Դիտմար Պոժվան իր հերթին նշել է, որ գնալով ավելի դժվար է դառնում մրցակից գտնել Սյուզի Քենտիկյանի համար:
«Այսօր նրա լավագույն մարտն էր իր ողջ պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում: Նա շատ վնասվածքներ հասցրեց Ռիդին: Եվ ես համոզված եմ, որ եթե Ռիդը վետերան չլիներ, միեւնույն է նույն վնասվածքները կստանար Սյուզիից,-ասել է Պոժվան:-Ելենա Ռիդը ամենաթեթեւ քաշում լավագույն բռնցքամարտիկներից մեկն է: Այժմ մենք մտադիր ենք նրա մարտը կազմակերպել Սյուզիի քաշային կարգը մեկ կարգով գերազանցող մարզիկի հետ»,-ասել է նա: