AM
2 Հոկտեմբեր 2021 - 10:06 AMT

Բայդենը և Մակունցը ուղերձները գրավոր են փոխանակել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ուղերձները փոխանակել են գրավոր։

Համավարակով պայմանավորված՝ ԱՄՆ-ում դեսպանների հավատարմագրերի ընդունման արարողակարգի փոփոխություններ են տեղի ունեցել, տեղեկացնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։

Լիլիթ Մակունցն ԱՄՆ-ում ՀՀ դեսպան է նշանակվել 2021-ի օգոստոսին՝ 4 տարի ժամկետով։