«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ է դարձել իտալական Ա սերիայի 7-րդ տուրում «Էմպոլիի» հետ խաղում։
Մխիթարյանը նաև գոլային փոխանցման հեղինակ է դարձել։ Նրա փոխանցումից հետո գոլ է խփել Լորենցո Պելեգրինին։
«Ռոմա»-«Էմպոլի» հանդիպումն ավարտվել է 2:0 հաշվով։
«Ռոման» վաստակել է 15 միավոր և բարձրացել 4-րդ հորիզոնական:
Հոկտեմբերի 4-ին Մխիթարյանը կմիանա Հայաստանի ազգային հավաքականին, որն աշխարհի 2022թ. առաջնության ընտրական փուլում կհանդիպի Իսլանդիայի և Ռումինիայի հետ։