AM
4 Հոկտեմբեր 2021 - 11:09 AMT

Իդալգո․ Ֆրանսիան կարող է ճանաչել ԼՂ Հանրապետությունը

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն կարծիք է հայտնել, որ Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Այդ մասին նա գրառում է արել Twitter-ի իր միկրոբլոգում։

Նա հրապարակել է ֆրանսիացի հայտնի գրող և փիլիսոփա Բեռնար-Անրի Լևիի՝ Le Point-ում հրապարակված՝ «Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը» վերտառությամբ հոդվածը:

«Միանշանակ համաձայն եմ, Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»,-ասվում է Իդալգոյի գրառման մեջ: