AM
12 Հոկտեմբեր 2021 - 11:24 AMT

Արցախում կորոնավիրուսի 7 նոր դեպք կա

Հոկտեմբերի 11-ին կատարվել է 86 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսի 7 դեպք է գրանցվել:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 54 վարակակիր: Բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 13,897 քաղաքացու հետազոտություն, որից 1237-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։