AM
20 Հոկտեմբեր 2021 - 09:55 AMT

Ֆրանսիայից ժամանած բժիշկներն անվճար կհետազոտեն տեղահանված արցախցիներին

Ֆրանսիայից ժամանած բժիշկներն անվճար կհետազոտեն Հայաստանում ժամանակավորապես բնակություն հաստատած արցախցիներին, տեղեկացնում է Արցախի կառավարության օպերատիվ շտաբը։

Հոկտեմբերի 22-ին Երևանի «Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնում» Ֆրանսիայից ժամանած բժիշկներ Իրենա Կոսեյանը և Բարույր Բարուժանն Արցախի բնակիչների համար կիրականացնեն անվճար խորհրդատվություն և հետազոտություններ։

Դրա համար կարող են դիմել այն անձինք, ովքեր ունեն մաշկային քաղցկեղ և մաշկային այլ հիվանդություններ։

Մանրամասն տեղեկությունների համար կարելի է դիմել ՀՀ-ում ԱՀ կառավարության Օպերատիվ շտաբի շենքում գտնվող բուժական տեղամաս կամ զանգահարել բժիշկ Սողոյանին՝ 098 80-70-58 հեռախոսահամարով։