AM
20 October 2021 - 14:55 AMT

Դեսպան․ ՌԴ-ն շահագրգռված է, որ ռուսական ընկերությունները մասնակցեն Ադրբեջանին անցած տարածքների վերակառուցմանը

Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովը հայտարարել է՝ Մոսկվան շահագրգռված է, որ ռուսական ընկերությունները մասնակցեն 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանին անցած տարածքների «վերականագնմանը, վերակառուցմանը»։ Այդ մասին նա ասել է, որ Բաքվում բացված Rebuild Karabakh 2021 ցուցահանդեսում։

«Ռուսական ընկերությունների մասնակցությունը շատ կարևոր է։ Ես որպես դեսպան շատ գոհ եմ ցուցահանդեսին ռուսական ընկերությունների այսպիսի լայն մասնակցությունից»,-ասել է նա, գրում է Haqqin.az-ը։

Վերջերս Ադրբեջան է այցելել ռուս գործարարների մեծ պատվիրակությունը, ևս մեկի այցը սպասվում է նոյեմբերին։