Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի հանդիպման նախօրեին անդրադառնալով խմբի գործունեությունը, ասել է, որ հանդիպմանը մեկ անգամ ևս հնչեցվելու է Ադրբեջանի դիրքորոշումը։
Նա նաև ասել է, որ «վերջին իրադարձությունները, կապված Զանգեզուրի միջանցքի բացման հետ, վկայում են, որ հասնում ենք նրան, ինչ ուզում ենք»։ Այդ մասին Ադրբեջանի նախագահը խոսել է Կովսականում (Զանգիլան), գրում է Haqqin.az-ը։
Հայկական կողմը մշտապես կրկնում է, որ միջանցքի բացման մասին խոսք լինել չի կարող և այդ հարցի շուրջ բանակցություններ չեն գնում, քննարկվում են միայն հաղորդակցությունների բացման հնարավորությունները։
44-օրյա պատերազմի արդյունքում Կովսականի շրջանն անցել է Ադրբեջանի հսկողության տակ։






