AM
22 Հոկտեմբեր 2021 - 10:58 AMT

Արտակ Բեգլարյանը գործուղվել է Մոսկվա և ԱՄՆ մի շարք քաղաքներ

Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը գործուղվել է Մոսկվա, այնուհետև՝ ԱՄՆ մի շարք քաղաքներ։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Կառավարության որոշմամբ օրեր առաջ գործուղվել եմ Մոսկվա, այնուհետև՝ ԱՄՆ մի շարք քաղաքներ՝ տարբեր ծրագրերի շուրջ հանդիպումներ, քննարկումներ ու բանակցություններ ունենալու նպատակով: Առաջիկա ժամանակաշրջանում պարբերաբար կտեղեկացնենք հրապարակման ենթակա արդյունքների մասին:

Բացի դրանից, զուգահեռաբար ու հեռավար կերպով իրականացնում եմ իմ աշխատանքային պարտականությունները՝ հատկապես հրատապ ու առաջնահերթ խնդիրների կարգավորման ուղղությամբ», – ասվում է գրառման մեջ։