Մերձմոսկովյան Կրասնարմեյսկ քաղաքում պատահած միջադեպը, որտեղ անցյալ կիրակի տեղի էր ունեցալ զանգվածային ընդհարում, տեղի երիտասարդների եւ հայ համայնքի ներկայացուցիչների միջեւ, կրում է խուլիգանական բնույթ: Այդ մասին «Դե-Ֆակտո» գործակալությանն է հայտնել Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը: «Կարելի է վստահորեն ասել, որ այն քաղաքական կամ միջէթնիկական բնույթ չի կրում»,- նշել է Աղաջանյանը: Հիշեցնենք, որ ռուսաստանյան ԶԼՄ-ների տեղեատվություններով, Կրասնարմեյսկի սրճարաններից մեկում տեղի է ունեցել զանգվածային ընդհարում, որին մասնակցել են 30 մարդ: Ութ հայ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Միլիցիոներները ձերբակալել են անկարգություններ հրահրողներին: Ներկայումս նրանց հետ աշխատում են օպերատիվ մարմինները, տեղի ունեցածի հանգամանքները պարզաբանվում են: