AM
23 Հոկտեմբեր 2021 - 12:52 AMT

ԱՀ նախագահը Ստեփանակերտում և Ասկերանի շրջանում ծանոթացել է բնակարանաշինական աշխատանքներին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ստեփանակերտի Աջափնյակ թաղամաս և Ասկերանի շրջանի մի շարք համայնքներ՝ ընթացիկ աշխատանքներին ծանոթանալու նպատալով: Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Աշխատանքային հերթական այցով Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասում և Ասկերանի շրջանի մի շարք համայնքներում էի։ Օրակարգում տեղահանված մեր քաղաքացիների համար ընթացող բնակարանաշինական աշխատանքներն էին, ճանապարհաշինությունը և մայրաքաղաքը խմելու ջրի անհրաժեշտ ծավալով ապահովելու հավակնոտ ու հրատապ ծրագիրը»,-ասվում է գրառման մեջ: