AM
24 March 2009 - 17:37 AMT

Հայկական երիտասարդական հավաքականն իր 1-ին հանդիպումը կանցկացնի Վիլեում Շվեյցարիայի հավաքականի հետ

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը (մինչեւ 21 տարեկան) ԱԱ-2011 նախընտրական փուլի շրջանակներում իր 1-ին հանդիպումը Շվեյցարիայի հավաքականի հետ կանցկացնի արտասահմանում` Վիլեի «Բերգոլց» մարզադաշտում:

Հիշեցնենք, որ Հայաստանի երիտասարդական հավաքականը վիճակահանության արդյունքում ընկավ 2-րդ խումբ, որտեղ նրա մրցակիցներն են լինելու Թուրքիայի, Շվեյցարիայի, Իռլանդիայի, Վրաստանի եւ Էստոնիայի հավաքականները: