AM
27 Հոկտեմբեր 2021 - 10:41 AMT

ԱՀ ՔԿ-ն վարույթ է ընդունել ադրբեջանցիների կողմից 32 գլուխ կովի և 13` հորթի հափշտակման քրգործը

Արցախի ՔԿ տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել հոկտեմբերի 3-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում, Ադրբեջանի մի խումբ անձանց կողմից, ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի վարչական տարածքի չեզոք գոտուց նույն քաղաքի 1956թ. ծնված բնակչին պատկանող 32 գլուխ կով և 13 գլուխ հորթ բացահայտ հափշտակելու և վերջինիս առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 12,370,000 դրամ գումարի գույքային վնաս պատճառելու դեպքով քրգործը։

Նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներից ելնելով, ուրիշի գույքը բացահայտ հափշտակելու փաստով քրգործ է հարուցվել ԱՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: