AM
27 Հոկտեմբեր 2021 - 15:10 AMT

Ադրբեջանական բուհում հայերեն են դասավանդելու․ Հետևելու են հայալեզու աղբյուրներին

Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանում սկսվել է հայոց լեզվի դասավանդում հետազոտողների համար։

«Դասընթացների նպատակն է հնարավորություն տալ հետազոտողներին հետևել հայկական մամուլին, ավելի ամբողջական տեղեկատվություն ստանալ ՀՀ ընթացիկ և ապագա տնտեսական իրավիճակի մասին՝ հայալեզու աղբյուրներից, հետազոտություններ իրականացնել հայալեզու էլեկտրոնային ռեսուրսների կիրառմամբ»,-ասվում է Haqqin.az-ի հրապարակման մեջ։

Նախատեսվում է նաև վերլուծական նյութեր պատրաստել, հանդես գալ գիտական հոդվածներով։ Դասընթացները նախատեսված են 6 ամսյա ժամկետով։

Դասընթացների կազմակերպիչն է «Հայաստանի տնտեսության հետազոտությունների կենտրոնը»։