AM
25 March 2009 - 07:37 AMT

Լեւոն Արոնյանը կրկին առաջատար դիրք է գրավում «Ամբեր-2009»-ում

Հայ գրոսմեյստեր Լեւոն Արոնյանը շախմատի «Ամբեր-2009» 18-րդ մրցաշարի 9-րդ փուլում հաղթանակ է տարել ռուս գրոսմեյստեր Ալեքսանդր Մորոզեւիչի հանդեպ: Արոնյանը խաղաղ դաշինք է կնքել ռուս շախմատիստի հետ «կույր շախմատի» պարտիայում եւ հաղթանակ տարել «ռապիդում», այդպիսով, հերթական անգամ արձանագրելով գումարային հաղթանակ 1,5-0,5 հաշվով: 9 փուլերից հետո Հայաստանի ներկայացուցիչը 11,5 միավորով առաջատարի դիրքը կիսում է նորվեգիացի շախմատիստ Մագնուս Կարլսենի եւ աշխարհի չեմպիոն հնդիկ Վիշի Անանդի հետ, ով 9-րդ փուլում ոչ ոքի էր խաղացել բուլղարացի շախմատիստ Վեսելին Տոպալովի հետ:

Մարտի 25-ին «Ամբեր-2009»-ի 10-րդ փուլում Արոնյանն ուժերը կչափի չինացի շախմատիստ Վան Յուէի հետ:

9-րդ փուլի պարտիաներն են.

Վան Յուէ Կամսկի – 0,5:0,5
Տոպալով Անանդ – 0,5:0,5
Մորոզեւիչ Արոնյան – 0,5:0,5
Կրամնիկ Իվանչուկ – 0:1
Ռաջաբով Լեկո – 0,5:0,5
Կարյակին Կարլսեն – 0,5:0,5

«Ռապիդ».

Կամսկի – Վան Յուէ – 0,5:0,5
Անանդ – Տոպալով – 0,5:0,5
Արոնյան – Մորոզեւիչ 1:0
Իվանչուկ – Կրամնիկ – 0,5:0,5
Լեկո – Ռաջաբով – 0,5:0,5
Կարլսեն – Կարյակին 1:0

9 փուլերից հետո դրությունը հետեւյալն է. Արոնյան, Կարլսեն, Անանդ -11,5; Կրամնիկ -10; Լեկո -9,5; Կամսկի, Տոպալով – 8,5; Իվանչուկ, Մորոզեւիչ -8; Ռաջաբով -7,5; Կարյակին-7; Վան Յուէ – 6,5:

Խաղարկային օրերն են մարտի 14-ը, 15-ը, 16-ը, 17-ը, 19-ը, 20-ը, 21-ը, 22-ը, 24-ը, 25-ը, 26-ը: Հանգստյան օրերն են մարտի 18-ը եւ 23-ը: