Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հաստատել է մայիսի 23-30 Երեւանում կայանալիք բռնցքամարտի պատանեկան ԱԱ տարբերանշանը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին են հայտնել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայում, մարտի 25-ի տվյալներով ԱԱ մասնակցելու համար հայտ են ներկայացրել 26 երկրների բռնցքամարտի ֆեդերացիաները, այդ թվում` Ռուսաստանը, Չեխիան, Հունաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Ավստրալիան, Կուբան, Լատվիան, Բուլղարիան, Իրանը, Վրաստանը, Իսրայելը, Ֆինլանդիան, Թայլանդը, Կորեան, Ուելսը, Շվեդիան, Մարոկկոն, Սլովակիան, Կիպրոսը, Թուրքիան, Նիգերիան, Լիտվան, Մոլդովան, Պուերտո-Ռիկոն եւ Դոմինիկյան հանրապետությունը:
Ներկա պահին, ներկայացված հայտերի համաձայն, գրանցվել է արդեն 168 մարզիկ եւ 65 պաշտոնական անձ:
ԱԱ մասնակցելու համար հայտերի ներկայացման վերջին ժամկետը նշանակված է ապրիլի 23-ին: