AM
8 Նոյեմբեր 2021 - 10:09 AMT

Utair-ը Սոչի-Երևան և հակառակ ուղղությամբ թռիչքներ կսկսի

Utair ավիաընկերությունը նոյեմբերի 17-ից Սոչի-Երևան և հակառակ ուղղությամբ չվերթեր կիրականացնի։ Թռիչքները կիրականացվեն չորեքշաբթի օրերին։

Ավելի վաղ ավիաընկերությունը հայտարարել էր Տյումենից Երևան և հակառակ ուղղությամբ թռիչքներ սկսելու մասին, որոնք մեկնարկելու են նոյեմբերի 20-ին և կիրականացվեն շաբաթ օրերը, տեղեկացնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Չորեքշաբթի օրերին ավիաընկերությունը նաև թռիչքներ է իրականացնում Մոսկվայից Երևան։