AM
8 Նոյեմբեր 2021 - 12:53 AMT

Ստեփանակերտի «Մենք ենք, մեր լեռները» հուշակոթողի տարածքում նոր արձան է տեղադրվել

Նոյեմբերի 7-ին Ստեփանակերտի «Մենք ենք, մեր լեռները» հուշակոթողի տարածքում նոր կոթող է տեղադրվել՝ «Վերածնունդ» անվամբ, տեղեկացնում է Ստեփանակերտի քաղաքապետարանը։

Քանդակագործ Վարազդատ Համբարձումյանի հեղինակած արձանը խորհրդանշում է Արցախի ու արցախցու վերածնունդը, վերընձյուղվելու և ծաղկելու ձգտումը: Արմատներից վերակենդանացող ծառը հույսն է արցախահայության գալիք օրվա:

Քանդակի տեղադրմանն աջակցել է Ստեփանակերտի քաղաքապետարանը: