AM
9 Նոյեմբեր 2021 - 12:47 AMT

Արցախում կորոնավիրուսի 63 նոր դեպք կա

Նոյեմբերի 8-ին կատարվել է 199 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսի 63 նոր դեպք է գրանցվել:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 164 վարակակիր: Բժիշկները 23 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 81-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 18,802 քաղաքացու հետազոտություն, որից 2791-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։