AM
26 March 2009 - 15:14 AMT

Լեւոն Արոնյանը «Ամբեր-2009»-ի միանձնյա առաջատարն է

Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը «Ամբեր-2009» 18-րդ շախմատային առաջնության 10-րդ փուլում չինացի գրոսմայստեր Վան Յուեի հանդեպ տարած հաղթանակի շնորհիվ դարձել է առաջնության միանձնյա առաջատարը: Արոնյանը Յուեի հետ հանդիպումներից «արագ շախմատներում» կիսեց միավորները, իսկ «կույր շախմատում» հաղթանակ տարավ` այդպիսով հերթական անգամ արձանագրելով գումարային հաղթանակ` 1,5-0,5 հաշվով:

Վերջին` 11-րդ փուլից առաջ Հայաստանի ներկայացուցիչը 13 միավորով գլխավորել է մրցաշարային սանդղակը, երկրորդ տեղում 12 միավրով Վիշի Անանդն է:

Վերջին` 11-րդ փուլում հայ գրոսմայստերն իր ուժերը կչափի բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ: Արոնյանը Տոպալովի հանդեպ հաղթանակի դեպքում, անկախ մնացած հանդիպումների արդյունքից, կպահպանի «Ամբեր-2009»-ի չեմպիոնի տիտղոսը:

Առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 216 հազար եվրո:

Իրադրությունը 10 փուլերից հետո. Արոնյան` 13; Անանդ, Կարլսեն` 12; Կրամնիկ` 11,5; Լեկո` 10; Կամսկի, Տոպալով, Իվանչուկ, Մորոզեւիչ` 9,5; Կարյակին` 8,5; Ռաջաբով` 8; Վան Յուե` 7 միավոր:

Վերջին` 11-րդ փուլի հանդիպումները`

«Կույր»`

Մորոզեւիչ – Կամսկի
Կարյակին – Իվանչուկ
Կրամնիկ – Լեկո
Տոպալով – Արոնյան
Վան Յուե – Անանդ
Ռաջաբով – Կարլսեն

«Արագ»`

Կամսկի – Մորոզեւիչ
Իվանչուկ – Կարյակին
Լեկո – Կրամնիկ
Արոնյան – Տոպալով
Անանդ – Վան Յուե
Կարլսեն – Ռաջաբով