AM
22 November 2021 - 06:26 AMT

Արոնյանը՝ Tata Steel India մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթել է հնդկական Կալկաթա քաղաքում անցկացվող Tata Steel India մրցաշարում:

«Արմենպրեսի» հաղորդմամբ`18 տուրի արդյունքում հայ գրոսմայստերն ու Հնդկաստանի ներկայացուցիչ Արջուն Էրիգայսին կիսում էին առաջին հորիզոնականը՝ 11․5-ական միավորով, տեղեկացնոյւմ է Արմենպրեսը։

Թայ-բրեյքի երկու պարտիան ավարտվել են ոչ ոքի և պայքարը շարունակվել է արմագեդոնում, որտեղ Արոնյանը հաղթանակ է տարել սպիտակ խաղաքարերով:

Մրցաշարին մասնակցում էր 10 շախմատիստ: