AM
26 March 2009 - 17:43 AMT

Լեւոն Արոնյանը «Ամբեր-2009»-ի հաղթողն է

Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը նվաճել է «Ամբեր-2009» 18-րդ շախմատային առաջնության չեմպիոնի տիտղոսը: Վերջին` 11-րդ փուլում Արոնյանը կիսել է միավորները «կույր» եւ «արագ» շախմատներում եւ 1:1 հաշվով ոչ ոքի է խաղացել բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ: Այդպիսով, Արոնյանը 14 միավոր է հավաքել եւ, կես միավորով առաջ անցնելով աշխարհի չեմպիոն Անանդից, նվաճել «Ամբեր» միջազգային շախմատային առաջնության չեմպիոնի տիտղոսը` կրկնելով իր անցյալ տարվա հաջողությունը:

Առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 216 հազար եվրո:

Վերջին փուլի հանդիպումները`

«Կույր»`

Մորոզեւիչ – Կամսկի – 1:0
Կարյակին – Իվանչուկ – 1:0
Կրամնիկ – Լեկո – 1:0
Տոպալով – Արոնյան – 0,5:0,5
Վան Յուե – Անանդ – 0,5:0,5
Ռաջաբով – Կարլսեն – 1:0

«Արագ»`

Կամսկի – Մորոզեւիչ – 0,5:0,5
Իվանչուկ – Կարյակին – 0:1
Լեկո – Կրամնիկ – 0:1
Արոնյան – Տոպալով – 0,5:0,5
Անանդ – Վան Յուե – 1:0
Կարլսեն – Ռաջաբով – 1:0

Վերջնական դրությունը «Ամբեր-2009»-ում`

1.Լեւոն Արոնյան – 14 միավոր
2.Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) – 13,5
3.Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) – 13,5
4.Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) – 13
5. Ալեքսանդր Մորոզեւիչ (Ռուսաստան) – 11
6.Վեսելին Տոպալով (Բուլղարիա) – 10,5
7. Սերգեյ Կարյակին (Ուկրաինա) – 10,5
8. Պետեր Լեկո (Հունգարիա) – 10
9.Գատա Կամսկի (ԱՄՆ) – 10
10.Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) – 9,5
11.Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան) – 9
12.Վան Յուե (Չինաստան) – 7,5