AM
2 December 2021 - 13:59 AMT

Մխիթարյան․ Նոր դիրքն ինձ դուր է գալիս՝ ավելի շատ եմ խաղում գնդակով

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, մեկնաբանելով իր նոր դիրքը խաղադաշտում, նշել է, որ այն իրեն դուր է գալիս։

«Նոր դիրքն ինձ դուր է գալիս։ Ես ավելի շատ եմ խաղում գնդակով, տարածությունս ավելի մեծ է»,-ասել է նա, գրում է Championat.com-ը։

Խոսելով Աբրահամ-Ձանյոլո զույգի մասին՝ Մխիթարյանն ասել է, որ դա առանձնահատուկ զույգ է։

«Նրանք շատ լավ են միմյանց հասկանում, օգնում են թիմին պաշտպանվել։ Դա այն է, ինչ մեզ պետք է։ Նրանք կարող են կատարելագործվել և անհատապես, և որպես զույգ»,-ասել է նա։

Հենրիկ Մխիթարյանը հադես է գալիս «Ռոմայի» կազմում 2019 թվականից։ Նախորդ խաղաշրջանում նա 34 հանդիպման է մասնակցել Իտալիայի Ա սերիայում և 13 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ դարձել։ Ընթացիկ խաղաշրջանում նա 14 խաղի է մասնակցել «Ռոմայի» կազմում՝ 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ դառնալով։

«Ռոման» 25 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղը։